«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Պետական հիմնարկներում դժգոհում են՝ իրավիճակ չի փոխվել

Պետական հիմնարկներում դժգոհում են՝ իրավիճակ չի փոխվել
26.02.2019 | 00:33

Պետական հիմնարկների ու գերատեսչություններ աշխատակիցները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերդասավորումներից գրեթե 10 ամիս անց դժգոհում են, որ ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել: Պետական գերատեսչության աշխատակիցներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե «նոր» Հայաստանում փոխվել են միայն շփման ձևերը. «Եթե նախկինում ղեկավարն իր ենթականերին հրաման էր տալիս անմիջականորեն ու մուննաթով, ապա այժմ դա առցանց ռեժիմով են անում, հիմնականում «Viber» ծառայության միջոցով՝ հաղորդագրության վերջում չմոռանալով համապատասխան սմայլիկ ավելացնել»:


Ասաց նաև, թե բյուրոկրատական հարաբերությունները նույնպես չեն վերացել, ամեն մի նորեկ ղեկավարի «հնաբնակները» փորձում են հաճոյանալ: Ի դեպ, նորեկներին լավ էլ դուրեկան են քծնանքի տարատեսակ դրսևորումները. «Շատերը ոլորտից անտեղյակ են, չգիտեն՝ ինչն ինչից հետո կարելի է անել: Մի հրաշալի մեթոդի են միայն տիրապետում՝ ամեն մի բողոքի կամ խնդրի սիրալիր ժպիտով պատասխանում են, թե համբերեք, և ամեն բան լավ կլինի։ Առաջարկ ընդունելու պահով էլ չեն կաշկանդվում: Տրցակներով առաջարկներ է, որ դրված են վերջիններիս սեղաններին, բայց թե դրանք կյանքի կոչողն ով է, Աստված գիտի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ